Մեր մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» (ՀՕԲՆ) ծրագրի նպատակն է երաշխավորել, որ հանքարդյունաբերությունը երկրին և տեղական համայնքներին տրամադրի բավարար օգուտներ: Նախաձեռնության նպատակներից է մշակել և Ազգային Ժողովի խմբակցություններին ներկայացնել այնպիսի օրինագծեր, որոնք   կավելացնեն հանքարդյունաբերության տված հասարակական ևտնտեսական օգուտները և միաժամանակ կնվազեցնեն շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա ունեցած բացասական ազդեցությունները:

ՀՕԲՆ-ի գործունեության գլխավոր առանցքը քաղաքացիական հասարակության, շահերի պաշտպանության խմբերի, գիտական հաստատությունների և համապատասխան ազգային ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու գործընկերությունն է: ՀՕԲՆ-ը համագործակցում է գործադիր և օրենսդիր մարմինների հետ՝ օրենքների նախագծերը ԱԺ-ում անցկացնելու համար:

Թիմ

Տնօրենի պաշտոնակատար
alen@aua.am
+374 60612690

Ալեն Ամիրխանյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենն է 2013թ-ից։ 2014թ-ին նա հիմնել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և հանդիսանում է վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ բակալավրիատի և մագիստրատուրայի բաժիններում։ Նախքան ՀԱՀ տեղափոխվելը Ալեն Ամիրխանյանը հանդիսանում էր Մայքլ Փորտերի «Նախաձեռնություն հանուն մրցունակ ներքին քաղաքի» /Initiative for a Competitive Inner City/ կազմակերպության հետազոտությունների գծով ավագ փոխնախագահը։

Ալեն Ամիրխանյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Brookings Institution հետազոտական խմբին էներգիայի արդյունավետության, ինչպես նաև տնտեսական և քաղաքային զարգացման հարցերի շուրջ։ Ներկայումս նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են քաղաքային բնապահպանական կայունությունը, արհեստական միջավայրի «կանաչապատումը» և շրջանաձև տնտեսությունը, քանի որ այն առնչվում է քաղաքների «կանաչապատման» հետ։ Ալենն ունի մագիստրոսի աստիճան քաղաքային պլանավորում մասնագիտացմամբ, որն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքային ուսումնասիրությունների և պլանավորման բաժնից։

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն ծրագրի ղեկավար
varant.meguerditchian@aua.am
+374 98 03 44 86

Քարլ Ուլբրիխտը միջազգային խորհրդատու է, ով մասնագիտագված է տարբեր ոլորտներում իրավական և վարչական բարեփոխումներում: Ներկայումս նա խորհրդատվություն է տրամադրում «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» ծրագրում Հայաստանի և միջազգային հանքարդյունաբերական օրենսդրության վերաբերյալ: Քարլը ունի ավէլի քան 20 տարվա փորձ Հայաստանում ու Կենտրոնական Ասիայում իրականացվող ծրագրերում` կենտրոնանալով պետական և մասնավոր հատվածի բարեփոխումների վրա: Նա սովորել է իրավաբանություն Լոնդոնում և սկզբնական շրջանում աշխատել է որպես առևտրային իրավունքի իրավախորհրդատու Մեծ Բրիտանիայում և Իտալիայում:

Հանքարդյունաբերության հարկային ոլորտի միջազգային փորձագետ

Մեթթյու Գենասին իրավաբան և խորհրդատու է, ով կենտրոնացած է արդյունահանող ոլորտի օրենսդրության և քաղաքականության վրա՝ հատկապես ուշադրություն դարձնելով հանքարդյունաբերության և նավթային ոլորտների հարկման ռեժիմներին: Նախքան Մայնինգ Փոլիսի Գրուպի հիմնադրումը, Մեթը ղեկավարել է իրավաբանական և տնտեսագիտական թիմը Նյու Յորքի Բնական պաշարների կառավարման ինստիտուտում (NRGI)՝ քաղաքականության առաջատար ինստիտուտ, որը զբաղվում է բնական պաշարներով հարուստ զարգացող երկրներում հաճախ հանդիպող եզակի մարտահրավերներով: Նա ունի մեծ և բազմազակողմանի փորձ հարկային օրենսդրության և քաղաքականության ոլորտում. Մաթթեուն աշխատել է որպես միջազգային հարկային խորհրդատու ԱՄՆ Սենատի ֆինանսների կոմիտեյում և որպես փաստաբան Վաշինգտոնում գործող լավագույն իրավաբանական ընկերություններից մեկում՝ մասնագիտանալով գործարքային հարկային պլանավորման և կառուցվածքային ֆինանսավորման ոլորտում: Մայնինգ Փոլիսի Գրուպի հիմնադրումից հետո Մաթթեուն համագործակցել է մի շարք պետական հանձնաժողովների և  վերանայման թիմերի հետ, խորհրդատվություն տրամադրելով օրենսդրական և քաղաքականության բարեփոխումների, մի շարք հանքարդյունաբերական պայմանագրերի բանակցությունների, ինչպես նաև հիմնական հանքավայրերի շահագործման իրավունքի մրցույթների նախագծման և իրականացման աշխատանքներում: Նա նաև աշխատել է միջազգային հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական ինստիտուտների և զարգացման գործակալությունների հետ մի շարք հետազոտական և վերապատրաստման ծրագրերում: