E-draft-ի թարմացումներ

E-draft ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն page 1

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 09.08.2018 - 24.08.2018

«Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման և իրականացման առավել հստակ կարգորոշումներ սահմանելու, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մշտական օգտագործման  տրամադրելու մասով  մարզպետին վերապահված իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից ելնելով: Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների և լրացումների ընդունման արդյունքում կապահովվի. Աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ  նախավճարը վճարելու, մասնավորապես՝  տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի  մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:
1 417

Քննարկվել է 08.08.2018 - 23.08.2018

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (բացառությամբ՝ քննիչների) և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին: Նախագծով սահմանվել են նաև իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձ- ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը: Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Վերոնշյալ նախագծով կարգավորվել են նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է  շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից: Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական  սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա, ինչ հիմք է հանդիսացել նախագծում լրացնելու երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժման հիմքեր:
0 385

Քննարկվել է 01.08.2018 - 16.08.2018

«ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N1784-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով  ընդերքաբանական փորձաքննության գործընթացը համապատասխանեցվում է  ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջներին, միաժամանակ հստակեցնելով ընդերքաբանական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմինը և համապատասխան ստորաբաժանումը: 
0 334

Քննարկվել է 01.08.2018 - 16.08.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 63-րդ հոդվածի 10-րդ մասի և  ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի N1758-Ն որոշման համաձայն օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման, երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծման, վարման, ինչպես նաև  Հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա նյութերի տնօրինման և պահպանության լիազորությունները վերապահված է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմա­կերպությանը (այսուհետ՝  ՀԵՖ ՊՈԱԿ): Նախագծով առաջարկվում է ՀԵՖ ՊՈԱԿ-ին վերապահել նոր ձեռնարկատիրական գործունեության իրավասություններ, ինչը հնարավորություն կտա ստացված եկամուտը ուղղել Հանրապետական երկրաբանական ֆոնդում (այսուհետ՝  ֆոնդ) առկա նյութերի լիարժեք պահպանումն իրականացնելուն:
0 418

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.07.2018 - 08.08.2018

<<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> ՀՀ օրենք Ներկայումս մթնոլորտային օդի պահպանության կառավարումն իրականացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության  1994 թվականի հոկտեմբերի 11-ի օրենքով: Դեռևս 2015-2016 թվականների ընթացքում ուսումնասիրվել և բացահայտվել էին Օրենքում առկա մի շարք խնդիրներ: Մասնավորապես, հին նորմերի վերանայման և նոր պահանջների ամրագրման անհրաժեշտությունը, որն առաջացել է հասարակական և միջազգային հարաբերություններում տեղի ունեցող որոշակի զարգացումների արդյունքում: Բացի այդ, Օրենքի իրավակիրառման գործընթացում բացահայտվել էին թերություններ ու բացթողումներ, որոնք շտկելը նույնպես անհրաժեշտություն է:     Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում:  Օրենքը լրջորեն լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման հետ, արտանետումների վճարների, հաշվառման, լիազորությունների բաշխման և այլն: Նախագծի ընդունումը կամրագրի  մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես, մթնոլորտային օդի որակի գնահատման, անշարժ աղբյուրներից արտանետումների  սահմանափակման, շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման, արտանետումների հաշվառման մասերով, հնարավորություն կստեղծի ներդաշնակեցնել աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշներն, արտանետումների սահմանափակման նպատակով և  զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը:  Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:  
3 513

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.07.2018 - 31.07.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմ:նի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը կհամալրվի նոր անդամներով:
0 469

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.06.2018 - 17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N49 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2016 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկի  «I.ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա» բաժնի  4-րդ «Կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականության հայեցակարգի ու հարմարվողականությանը նպատակաուղղված Ազգային գործողությունների ծրագրի (National Adaptation Programme-NAP) մշակում և այն ՀՀ կառավարության հաստատման ներկայացում» կետի կատարման ժամկետը հետաձգել մինչև 2020 թվականը: Ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի միջազգային փորձագետների և տեղական մասնագետների անմիջական մասնակցությամբ  մանրամասն ուսումնասիրել հարմարվողականությանն ուղղված միջոցառումները (ըստ ոլորտների), կազմակերպել լայնածավալ քննարկումներ հանրության մասնակցությամբ:
0 561

Քննարկվել է 22.06.2018 - 07.07.2018

«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է մի շարք միջոցառումների իրականացում, որոնց արդյունքներով հնարավորություն կընձեռվի նախապատրաստել այն անհրաժեշտ հենքը ինչը կապահովի Լոռու մարզում միջազգային  չափորոշիչներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների համակարգի սահուն ներդրումն ու արդյունավետ գործարկումը: Նախագծի  ընդունմամբ ակնկալվում է աստիճանաբար, առանց պետության և համայնքների վրա լրացուցիչ վարկային պարտավորությունների, ՀՀ Լոռու մարզում ապահովել «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգ»-ով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի ներդրումը: Սույն նախագծով առաջարկվում է ապահովել անհրաժեշտ նվազագույնը` համակարգի կենսագործման համար:
0 506

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.06.2018 - 09.07.2018

«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման և օգտա¬գործման կարգը սահմանելու մասին»  Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորումն է, այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը  և միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը:
1 667